ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵ՞Ն ՔԱՆԴՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵ՞Ն ՔԱՆԴՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
24.02.2012 | 00:00

«Գեղարվեստի կոմբինատը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նպատակ ունի աստիճանաբար վերականգնելու քաղաքի թալանված, ավերված քանդակները»,- մեզ հետ զրույցում ասաց «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Կոմբինատը, որտեղ կառուցվել են հարյուրավոր արձաններ (Սասունցի Դավթի, Մայր Հայաստանի, Դավիթ Բեկի, Տորք Անգեղի, Հայկ Նահապետի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Մայր Հայաստանի (ք. Գյումրի) և այլն), շուրջ 30 տարի չի գործել: «Տարածքը քանդված է, անկտուր, անմխիթար: Հողամասը աղբանոցի է վերածվել: Մի քանի տասնյակ մարդիկ վարձակալությամբ աշխատել են մի տարածքում, որը զուրկ է եղել տարրական պայմաններից (սանհանգույց, էլեկտրականություն, ջեռուցում)»,- ասաց Մարտին Հարությունյանը, ում նախաձեռնությամբ մոտ մեկ ամիս է, ինչ վերաբացվել է կոմբինատը:
Երբ օրերը փոքր-ինչ տաքացել են, գարշահոտություն է տարածվել կոմբինատում, տնօրենը խստորեն զգուշացրել է, որ մինչև սանիտարական վիճակը չբարելավվի, կոմբինատը չի աշխատելու: Այս որոշումը որոշ լրատվամիջոցներ այլ կերպ են լուսաբանել` «ականջ դնելով» «դրսի» աշխատակիցների ահազանգին, թե հիմնարկության նոր ղեկավարությունը թույլ չի տալիս աշխատել: ՈՒ չնայած անհիմն բարձրացված աղմուկին, կոմբինատն արդեն ունի կոյուղի, զուգարան: «Կլինեն նոր աշխատատեղեր, կշարունակեն աշխատել նաև հին աշխատողները, բայց մարդկային պայմաններում,- ասաց Մարտուն Հարությունյանը:- Անվճար արվեստանոցներ, տարածք կտրամադրվեն նկարիչներին, քանդակագործներին: Կարտադրվեն հուշանվերներ: Շուտով կվերանորոգվի Տորք Անգեղի թալանված արձանը, օրերը տաքանալուն պես կսկսվեն վերակառուցման, ձևավորման աշխատանքները»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ